Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ելփինի պատմությունը ոչ թե 196, այլ առնվազն 1000 տարի է ձգվում

Ելփինի պատմությունը ոչ թե 196, այլ առնվազն 1000 տարի է ձգվում
25.08.2024 | 18:52

Վայոց ձորի Ելփին գյուղն այս օրերին նշում է հիմնադրման 196-ամյակը։ Լավ մարդիկ են ելփինցիները, հյուրասեր, շատերը՝ հայրենասեր։ Սիրում եմ Ելփին գյուղը, հաճախ եմ լինում այնտեղ։

Գյուղի ներկա բնակիչները այստեղ հաստատվել են 1828-ից' Արևմտյան Հայաստանի Սալմաստ գավառից։ Ելփին անունը ծագել է Նրբույն-Նրբին-Էրփին-Ելփին ձևափոխությունից։

Ելփինցիները, սակայն, սխալվում են, կարծելով, թե իրենց գյուղը 196 տարեկան է։ Դա մոլորություն է, որը տարածված է ամբողջ Հայաստանով մեկ։

Տեսեք՝ Ելփինի տարածքում են պատմական Աղոպեն, Խնձորուտ, Կեչուտ, Ճոճանակ, Ճավաձոր, Մոխրոտ և այլ բնակավայրեր։ Ովքե՞ր են ապրել այնտեղ և ո՞ւր են անհետացել։

Եթե Ելփինը հիմնվել է ընդամենը 19-րդ դարում (1828), ապա ինչո՞ւ գյուղում կա 14-րդ դարի քրիստոնեական գերեզմանոց։ Ովքե՞ր են այնտեղ թաղված։ Թուրքե՞րը...

Գյուղում կա 17-րդ դարով թվագրվող Թուխ Մանուկ մատուռը, որի հարավային կողմում տեղադրված է 14-րդ դարով թվագրվող խաչքարը։ Թուրքե՞րն են կառուցել դրանք։

Ավելին, Ելփինում կա նաև 10-րդ դարի խաչքար։

Սրանք բոլորը փաստեր են, որ Ելփինի պատմությունը ոչ թե 196, այլ առնվազն 1000 տարի է ձգվում։ Ելփինում ապրող մեր նախնիները 1604 թվականի Շահ Աբասի արշավանքի ու բռնի տեղահանման ժամանակ արցախցիների նման ստիպված լքել են իրենց ծննդավայրը, իսկ նրանց փոխարեն անմիջապես բերել-տեղավորել են մուսուլման թուրքերի, որոնք էլ հնարավորինս ավերել, ոչնչացրել են հայկական պատմական արժեքները։ Մնացել են մի քանի հուշարձաններ, որոնք էլ այսօր վկայում են, որ Ելփինը հին, շատ հին հայկական բնակավայր է։

Իսկ 1828-ին գյուղը վերաբնակեցվել է Արևմտյան Հայաստանից գաղթած հայերով։

Իմացեք մեր հայրենիքի պատմությունը և սիրեք այն աչքի լույսի պես։

Շնորհավորում եմ Ելփինի 1000-ամյակը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 4930

Մեկնաբանություններ